» » » Ամերիաբանկը կրկին «Տարվա լավագույն բանկ»-ն է

Ամերիաբանկը կրկին «Տարվա լավագույն բանկ»-ն է

Ամերիաբանկը կրկին «Տարվա լավագույն բանկ»-ն է




«Ամերիաբանկը» «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2016թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:

«Ամերիաբանկը» «The Banker» ամսագրի կողմից Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է հռչակվում արդեն 2-րդ տարին անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ` իր գործունեության ընթացքում 4-րդ անգամ (նախորդ մրցանակները՝ 2010թ., 2013թ., 2015թ.): Նշենք, որ 2016թ. «Ամերիաբանկը» Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է ճանաչվել նաև «Global Finance» և «Euromoney» հեղինակավոր ամսագրերի կողմից:

Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ բանկը հաղթող է ճանաչվել` հաշվի առնելով մի շարք կարևոր ցուցանիշներ. ֆինանսական ցուցանիշներն, իհարկե, էական դեր ունեն, սակայն դիտարկվում են նաև տնտեսական և մրցակցային գործոնների առկայության պարագայում բանկի արդյուավետ գործունեությունը և ռազմավարական մոտեցումները: Ամերիաբանկը տարվա լավագույն բանկ համարելու հիմք է հանդիսացել նաև բանկի հաճախորդամետ քաղաքականությունը, բալանսավորված ռիսկերի կառավարումը, հեռահար բանկային ծառայությունները և դրանց որակական մակարդակը, ինչպես նաև CR2 ընկերության հետ հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր BankWorld համակարգի (omnichannel banking platform) ներդրման իրականացման գործընթացը:

2016թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին են արժանացել նաև այնպիսի բանկեր, ինչպիսիք են ING, Raiffeisen International, DBS և այլ հեղինակավոր ֆինանսական կառույցներ:

«The Banker»-ի մրցանակաբաշխությունն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշը, այն անցկացվում է արդեն 17-րդ տարին անընդմեջ: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել են 149 երկրի առաջատար բանկեր:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում