» » » Արժեթղթերի շուկան` պաշտպանված և գրավիչ դառնալու ճանապարհին

Արժեթղթերի շուկան` պաշտպանված և գրավիչ դառնալու ճանապարհին

Արժեթղթերի շուկաների զարգացման միջազգային փորձը ցույց է տալիս, որ արժեթղթերի շուկան գնային չարաշահման ու ներքին տեղեկությունների օգտագործման առումով «խոցելի է», և եթե չկան դրանց դեմ պայքարի արդյունավետ գործիքներ, ապա այդ հանցավոր արարքները իրական ու լուրջ վտանգ են հանդիսանում ֆինանսական կայունության համար:

Արժեթղթերի շուկան` պաշտպանված և գրավիչ դառնալու ճանապարհին


Պետությունը, ընդունելով արժեթղթերի շուկան կարգավորող իրավական դաշտը, ներդրողների, շուկայի մասնակիցների և հանրության առջև իրավական պարտավորություն է ստանձնել ապահովելու արժեթղթերում ներդրողների պաշտպանություն, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացում, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ:

Արժեթղթերի շուկայում էական զարգացում ապահովվելու նպատակով գործադիրը հավանության է արժանացրել մի քանի օրենքներում փոփոխություների նախագծերի փաթեթը, որի նպատակն է շուկան օտարերկրյա ներդրողների և շուկայի մասնակիցների համար դարձնել առավել թափանցիկ և պաշտպանված, սահմանել չարաշահումների դեմ պայքարի արդյունավետ գործիքներ, ապահովել միջազգային համագործակցություն, արժեթղթերի չարաշահումների դեմ պայքարի ոլորտում գոյություն ունեցող միջազգային ստանդարտների ներդրում, որի պարտավորությունը ՀՀ-ն ստանձնել է ԵՏՄ շրջանակում:

Փոփոխությունների փաթեթով առաջարկվում է քրեականացնել ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը, որի արդյունքում ինսայդերն ունենում է զգալի կամ խոշոր չափի շահույթ և գնային չարաշահումը, որի արդյունքում պատճառվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափի վնաս:

Օրինագծերի փաթեթի ընդունման դեպքում, ի լրումն արժեթղթերի շուկայում չարաշահումների կանխմանը կավելանա արժեթղթերի շուկայում մրցակցությունը, շուկայի մասնակիցները և հանրությունը առավել միտված կլինեն ներդրումներ կատարելու արժեթղթերում՝ նպաստելով շուկայի ծավալների էական մեծացմանը:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում