» » » Պետք չէ սրել իրավիճակը և ամեն ինչին այդպես ծայրահեղական տրամադրվել

Պետք չէ սրել իրավիճակը և ամեն ինչին այդպես ծայրահեղական տրամադրվել

Այսօր «Yelaket.am»-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին:

Վերջերս բավական ակտիվորեն սկսեց քննարկվել այս համաձայնագիրը: Ինչպես գիտենք, այն բոլորովին էլ նորություն չէր, պարզապես, համաձայնագրի ընդունումից օրեր առաջ միայն այն մտահոգեց քաղաքական գործիչներից շատերին և անգամ բողոքի ալիք բարձրացվեց հասարակության որոշ ակտիվ գործիչների կողմից:

Զրույցի ընթացքում քաղաքագետը նկատեց, որ այս համաձայնագիրը պետք է ընդունել որպես հայ-ռուսական ռազմական համագործակցության կետերից մեկը

:
Պետք չէ սրել իրավիճակը և ամեն ինչին այդպես ծայրահեղական տրամադրվել


«Պետք է ասեմ, որ հայկական կողմի համար իր մեջ ավելի մեծ վտանգ է պարունակում 102-րդ ռազմաբազայի տեղաբաշխման մասին համաձայնագիրը, քան այդ ՀՕՊ-ի համաձայնագիրը: Այդ պայմանագրին որքանով որ ծանոթացել եմ, իրենից այդքան վտանգ պարունակող կետեր չկան: Եթե մենք այդքան շատ վտանգ ենք տեսնում այդ ամենում, ապա եկեք ռուսներին դուրս հրավիրենք մեր երկրից և ինքներս պաշտպանենք հայ-թուրքական և հայ-իրանական սահմաննները:

Մենք պետք է հասկանանք, որ հայ-ռուսական հարաբերությունների ոչ ադեկվատ իրավիճակի համար ինքներս ենք մեղավոր, որից և օգտվում է մեր ռազմավարական գործընկերը: Այնուամենայնիվ, այս կարծիքին լինելով հանդերձ, գտնում եմ, որ պետք չէ սրել իրավիճակը և ամեն ինչին այդպես ծայրահեղական տրամադրվել»:шаблоны для dle 11.2
Նյութի Աղբյուր: http://yelaket.am/?p=7887&l=am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում