» » » Բաց նամակ Հռոմի պապին

Բաց նամակ Հռոմի պապին

Հռոմի Սրբազան
Քահանապետ Ֆրանցիսկոս Պապին
Ձերդ Սրբություն`
այս տարվա հունիսին Դուք Հայաստան այցելեցիք, առաքելական ճանապարհորդություն կատարելով և մեր հինավուրց հողը պատվելով Ձեր վեհանձն ներկայությամբ:
Մենք բոլորս` թե Հայաստանում բնակվող, թե տարբեր պատճառներով Հայաստանը լքած և ուրիշ վայրերում հաստատված հայերս, մեծ ոգևորությամբ լսեցինք Ձեզ, Ձեր շուրթերից հնչեցրած ճշմարտության խոսքը, և բոլոր սրտերը, որոնք կրում են այդ ճշմարտությունը, արձագանքեցին, լցվելով ջերմության և հույսի նոր ալիքով

Բաց նամակ Հռոմի պապին


Սուրբ Հայր,
իմ հինավուրց ազատատենչ երկրում, որը մշտապես կանգնած է եղել նորի և առաջադեմի ակունքներում, որը առաջինն է ընդունել խաչի զորությունը, որը դեռ հին շումերները սերունդներին թողած արձանագրություններում անվանել են «անմահության և սուրբ Աստվածային օրենքների երկիր», արդեն քանի տարի է չեն գործում ոչ միայն սահմանադրական, այլ նաև մարդկային օրենքները. ոտնահարվում են մարդու իրավունքները, ճնշվում է ազատ խոսքը, նրանք, ովքեր համարձակվում են իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ բռնությունների և ամենաթողության, դաժանորեն հետապնդվում են, հասարակության մեջ սերմանվում են հակամարդկային գաղափարներ, որոնց միջոցով փորձ է արվում ստիպել մարդկանց հավատալ սեփական անկարողությանը և ցանկացած արդարության անիրականուությանը:
Անարդյունավետ, ամբողջովին կոռումպացված ղեկավարման համակարգը համբերատարությամբ և հանդուրժողականությամբ օժտված, ընտանեկան և ազգային գաղափարներին մշտապես հավատարիմ հայ ժողովրդին հասցրել է հյուծման գագատնակետին, ստիպելով մարդկանց դիմել ծայրահեղ միջոցների:
Գինը, որ վճարում է հայ ժողովուրդը իշխանությունների խելահեղ ցանկության դիմաց` ամեն գնով մնալ ղեկին, ծայրահեղ բարձր է. արյուն է թափվում, օրեցօր բազմապատկվում է բռնադատվածների թիվը, ավելանում են խղճի բանտարկյալները, որոնց միակ հանցագործությունը ներկա իշխանությունների գործելաոճի հետ նրանց անհամաձայնությունն է, որի դեմ այդ մարդիկ համարձակվել են բաց արտահայտվել:
Հայ ժողովուրդը մշտապես եղել է համամարդկային արժեքների կրող, ինչպես նաև սեփական ազգային գաղափարների ջերմեռանդ ջատագով. սեր դիմացինի նկատմամբ, գթասրտություն, մեծի հանդեպ հարգանք, կարիքավորին օգնության հասնելու պատրաստակամություն, հայրենիքին անձնազոհ նվիրվածություն, համերաշխության և արդարության խորը զգացում` ամբողջ այն արժեհամակարգը, որ տարիներ ի վեր օգնում է մեր ժողովրդին հաղթահարել նրան պատուհասած դժվարությունները, այսօր վտանգված է: Մարդկանց կալանավորում են, խոշտանգումներով հարցաքննելով, հաշվի չառնելով ոչ նրանց տարիքը, ոչ սեռը և ոչ էլ առողջական վիճակը: Երկրում հետզհետե բազմապատկվում են վիշտն ու թախիծը, ավելի ու ավելի շատ ընտանիքներ իրենց դժբախտ են զգում, մարդիկ արդեն չեն հավատում, որ կարող են ինչ-որ բան փոխել, հույսն այլևս մշուշոտ է դառնում:
Երկիրը ողողած արատների դեմ պայքարի բարձրացած սեփական ժողովրդի ձայնն ու կամքը արհամարելով, Հայաստանի իշխանությունը ճակատագրեր է տնօրինում, հասնելով ամենավտանգավոր գծին, չցանկանալով իրականությունը տեսնել և ընդունել պարզ ճշմարտությունը. «Ամեն մարդ արժե այնքան, որքան նրան գնահատում է Աստված»:
Սուրբ Հայր,
Դուք այցելեցիք Հայաստանը այն օրերին, երբ մեր երկիրը, որերորդ անգամ, ապրում է իր պատմության դժվարին և վճռորոշ ժամանակաշրջաններից մեկը: Դուք սրտով զգացիք դա: Դուք մեզ դիմեցիք անկեղծ խոսքով, որը հայ ժողովուրդը կարոտ էր ունկդրել տարիներ ի վեր` ճշմարտության, սիրո և փրկության խոսքով: Այդ խոսքը սերմանվեց սիրով լցված սրտերում և իր ծիլերը տվեց` նոր հույսի տեսքով:
Մեր երկիրը ահռելի փոփոխությունների շեմին է կանգնած, դա ակնհայտ է. այնտեղ` սարերի և ձորերի, դաշտերի և լեռների, Արարատի անհաս բարձրունքների վերևում, այնտեղ` ուր բնակվում է իմ ժողովրդի անհաղթելի ոգին` մեր երազներում ու սրտերում` այնտեղ արդեն ճեղքում է Արևը, այնտեղ արդեն ծնվել է նոր Հայաստանը, ազատ և միավորված, Հայկական լեռնաշխարհի հնագույն ավանդությունների մեծագույն փորձի կրող, քրիստոնեական հավատքի անսասան վկա, մարդկային քաղաքակրթության լավագույն իդեալների ջատագով:
Այդ նոր և դեռ փխրուն Հայաստանը այսօր կարիքն ունի Ձեր աջակցության և Ձեր ձայնի` սեփական ժաղովրդի հանդեպ իշխանությունների կողմից իրականացվող բռնությունը սանձելու և մարդկանց սրտերում ապագայի նկատմամբ հույսն ու հավատը վերականգնելու:
Ընդունեք, Սուրբ Հայր, իմ խորին հարգանքի հավաստիացումը,
քրիստոնյա,
Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր
գրող
Մարի Շաքկար` Մարիամ Կարապետյանшаблоны для dle 11.2
Նյութի Աղբյուր: http://www.7or.am/am/news/view/111133/

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում