» » » Բոլորը դարձել են 17-ամյա գյուղացի տղայի պաշտպանն ու քլունգն առել են ձեռքները, ընկել X factor-ի ժյուրիի հետևից

Բոլորը դարձել են 17-ամյա գյուղացի տղայի պաշտպանն ու քլունգն առել են ձեռքները, ընկել X factor-ի ժյուրիի հետևից

Բոլորը դարձել են 17-ամյա գյուղացի տղայի պաշտպանն ու քլունգն առել են ձեռքները, ընկել X factor-ի ժյուրիի հետևից


Ֆեյսբուքն այսօր մի մեծ գժանոցի է նմանվել։ Բոլորը դարձել են 17-ամյա գյուղացի տղայի պաշտպանն ու քլունգն առել են ձեռքները, ընկել X factor-ի ժյուրիի հետևից։ Մի րոպե մի հատ սառը դատեք ամեն ինչ։ Սա առաջին դեպքն ա՞, երբ նման իրավիճակի ենք ականատես լինում։ Իքս ֆակտորի ամեն եթերաշրջանի գոնե մեկ նման դեպք եղել է, երբ ժյուրին հումորային շփման մեջ է մտել մասնակցի հետ, ու Ֆեյսբուքն այսպես իրարով է խառնվել կրկին։
Ի՞նչ է, կարծում եք՝ զոռով են գնացել նկարել այդ տղայի գյուղական կյանքը, կամ նրան զոռո՞վ են բեմ հանել։ Էտ տղան ու իր ծնողները ինչի՞ չեն մտահոգվում իրենց որդուն հասցվելիք հոգեբանական տրավմաների մասին, որ նրան թողնում են բեմ դուրս գա։ Կամ էլ թե չէ, մարդ պիտի մի քիչ քթի ծակ ունենա ու հասկանա, որ ռաբիս 6/8-ով չեն գնում Իքս ֆակտորի մասնակցելու:
Կամ նա ինքը արդեն հասուն տղա է, բեմ է դուրս եկել, ուզում են մի կերպ ժպիտ առաջացնեն դեմքին, ուզում են, որ մի բան խոսի, բայց ձայն բարբառո անապատի։
Եթե էտ մի հասարակ իրավիճակում է նման ձևով պանիկայի մատնվում, ուրեմն՝ նա կյանքում դեռ այսպիսի իրավիճակներում շատ կհայտնվի։
Մի խոսքով՝ դադարեք լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապն է, ու դուրս եկեք հումանիզմի կեղծ դիմակի տակից։
Ամեն մարդ ունի իր խելքը, ու թող ինքը պաշտպանի իր իրավունքները, որ նման իրավիճակներում չհայտնվի։шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում