» » » 9 բան, որ անում են հաջողակ մարդիկ հանգստյան օրերին

9 բան, որ անում են հաջողակ մարդիկ հանգստյան օրերին

9 բան, որ անում են հաջողակ մարդիկ հանգստյան օրերին




Հաջողակ մարդիկ գիտակցում են իրենց անելիքները նախապես ծրագրելու առավելությունը ինչպես աշխատանքում, այնպես էլ հանգստի ժամանակ: Այս մասին գրում է Business Insider-ը և ներկայացնում միջազգային բիզնեսի վերլուծաբան Մայքլ Քերի դրույթներն այն մասին, թե ինչ են անում հաջողակ մարդիկ արձակուրդների ընթացքում և հանգստյան օրերին:

1.Նրանք նախապես են ծրագրում: Շատ հաջողակ մարդիկ ծրագրում են իրենց անելիքները, այդպիսով նրանք չեն տրվում աշխատանքի գայթակղությանը: Նրանք ամրագրումներ են անում, խանութ են այցելում կամ կազմում իրենց և երեխաների զվարճանքների ժամանակացույցը:

2.Նրանք նախապատրաստվում են աշխատելիս: Անելիքների մեծ մասը նրանք կարգավորում են նախքան երկարատև հանգստի մեկնելը, որպեսզի հոգեպես հանգիստ լինեն և վայելեն արձակուրդը:

3.Նրանք անջատվում են: Հաջողակները կարգավորում են իրենց էլեկտրոնային նամակագրությունը կամ այլ հարցեր, ապա մի կողմ են դնում իրենց հեռախոսներն ու նոթբուքերը:

4.Նրանք ուղղակի ոչինչ չեն անում: Արձակուրդը երբեմն կարող է հոգնեցուցիչ դառնալ, երբ մտածում ես մեկնելու, պատրաստելու և այլ հարցերի մասին: Հաջողակ մարդիկ երբեմն ոչնչով չեն զբաղվում և իսկապես հանգստանում են:

5.Նրանք ժամանակ են անցկացնում ընտանիքի և ընկերների հետ: Հանգստյան օրերը ճիշտ ժամանակն է առավել շատ ուշադրություն դարձնելու ընտանիքին:

6.Նրանք կամավորություն են անում: Շատերը արժեվորում են իրենց ժամանակը բարեգործական աշխատանքներին հատկացնելը:

7.Նրանք զբոսնում են և վայելում բնությունը: Հանգստյան օրերը հիանալի հնարավորթյուն են տալիս մաքուր օդին զբոսնելու համար:

8.Նրանք մարզվում են: Հաջողակ մարդիկ հասկանում են մարզվելու կարևորությունը ֆիզիկական և հոգեկան առողջության համար:

9.Նրանք չեն մտածում աշխատանքի մասին: Սա բարդ խնդիր է շատերի համար, սակայն հաջողակ մարդիկ չեն մտածում սպասվելիք լարված աշխատանքի կամ ավարտված աշխատանքների մասին: Նրանք կենտրոնանում են ներկա ժամանակը վայելելու վրա:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում