» » » «Որ իմ պահանջները չկատարեցին, իհարկե, բոլորն էլ դուրս են գալիս». Արթիկի նորընտիր քաղաքապետը մրցակցի թիմին կրճատելու մասին

«Որ իմ պահանջները չկատարեցին, իհարկե, բոլորն էլ դուրս են գալիս». Արթիկի նորընտիր քաղաքապետը մրցակցի թիմին կրճատելու մասին

«Որ իմ պահանջները չկատարեցին, իհարկե, բոլորն էլ դուրս են գալիս». Արթիկի նորընտիր քաղաքապետը մրցակցի թիմին կրճատելու մասին




Արթիկի նորընտիր քաղաքապետ Մխիթար Վարագյանը Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ իր մրցակցի՝ Մուշեղ Պետոյանի թիմին ու նրա օգտին աշխատած աշխատակիցներին կրճատում է աշխատանքից, ասաց, որ դեռ չի պահանջել, որ որևէ մեկը դուրս գա աշխատանքից։

«Բայց երբ որ իմ պահանջները չկատարեցին, իհարկե բոլորն էլ դուրս են գալիս: Մենք եկել ենք ծառայելու, մենք չենք եկել ուրիշ բանով զբաղվելու: Երբ որ պահանջները չեն կատարելու, միանշանակ պետք է աշխատանքից հեռանան»,-հավելեց նա։

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ պահանջ չեն կատարել, Մխիթար Վարագյանն ասաց. «Ինչ պահանջ, որ իրենց առաջ դրված եղավ, չկատարելու դեպքում աշխատանքից կազատվեն: Թեժ մթնոլորտ գոյություն չունի»:

Նշենք, որ այսօր «Փաստ» օրաթերթը գրել է, որ ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Արթիկի քաղաքապետարանի որոշ բաժնի պետեր սատարել էին մյուս թեկնածուին՝ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանին և Վարագյանի հաղթանակից հետո վերջիններս աշխատանքից ազատման դիմումներ էին ներկայացրել, սակայն հարցը դրանով չէր փակվել:

«Փաստի տեղեկություններով՝ առ այս պահը Արթիկում կրքերը թեժ են, Վարագյանը շարունակում է Պետոյանի կադրերի զտումները ենթակառուցվածքներում` մշակույթի տուն, մանկապարտեզներ և այլն, ինչը խոր դժգոհություն է առաջացել, իսկ աշխատակիցները հրաժարվում են դիմումներ գրել և պատրաստվում են քաղաքապետի հետ գնալ առճակատման:


Մարինե Խառատյանшаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում