» » » Լրագրողը «Տիտանիկի» կործանման նոր վարկած է առաջ քաշել

Լրագրողը «Տիտանիկի» կործանման նոր վարկած է առաջ քաշել

Լրագրողը «Տիտանիկի» կործանման նոր վարկած է առաջ քաշել


Իռլանդացի լրագրող Շենան Մոլոնին, ով ավելի քան 30 տարի ուսումնասիրել է «Տիտանիկի» կործանման հանգամանքները, ենթադրություն է հայտնել, որ սառցաբեկորը նավի խորտակման միակ պատճառը չի եղել:

Ինչպես փոխանցում է The Independent-ը, լրագրողի կարծիքով` վառելիքի կուպեում բռնկված հրդեհի պատճառով, որը անձնակազմը երկար ժամանակ չէր կարողանում մարել, նավի կորպուսը չափից ավելի է տաքացել և չի կարողացել դիմագրավել սառցաբեկորի հարվածին:

Մոլոնին ուսումնասիրել է լեգենդար նավի լուսանկարները, որոնք արվել էին մինչև նավահանգստից նավի դուրս գալն ու Սաութհեմփթոնի մեկնելը: Այդ լուսանկարներում լրագրողը նկատել է, որ նավի կորպուսը պատված է եղել մրով հենց այն նույն մասում, որով հարվածել է սառցաբեկորին: Հրդեհը սկսվել էր նախքան Բելֆաստի նավահանգստից դուրս գալը, որտեղ որ այն կառուցվել է: 12 հոգանոց թիմը անհաջող փորձել է մարել հրդեհը: Նա նշում է, որ պատվիրատուներին ցույց տալիս նավը հակառակ կողմով է ներկայացվել, թեև նրանք իմացել են հրդեհի մասին:

Հրդեհը կավի կորպուսի տվյալ հատվածը տաքացրել է մինչև 1000 աստիճան` ըստ Ցելսիուսի, ինչի հետևանքով այն բավականին բարակել էր և չէր դիմացել սառցաբեկորի հետ բախվելուն:

Այսպիսով, Մոլոնին ենթադրում է, որ սառցաբեկորը նավաբեկության միակ պատճառը չի եղել. «Դա մի շարք գործոնների «կատարյալ փոթորիկ» էր, այդ թվում` հրդեհը, սառույցը և հանցավոր անփութությունը»:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում