» » Պանագիա Քրիսոպոլիտիսսի ավերակները (լուսանկարներ)

Պանագիա Քրիսոպոլիտիսսի ավերակները (լուսանկարներ)

Կիպրոսի ամենամեծ ու հայտնի վաղքրիստոնեական բազիլիկի՝ Պանագիա Քրիսոպոլիտիսսի ավերակները տեղակայված են Պափոսի նավահնգստից ոչ հեռու: Բազիլիկը կառուցվել է VIդ., սակայն ամբողջովին ավերվել VIIդ. արաբների հերթական արշավանքների ժամանակ: Հնագույն կառույցից մնացել են միայն երկրաչափական և բուսական զարդաքանդակներով պատված խճանկարային հատակը և մի քանի սյուներ, որոնց վրա անգամ պահպանվել են զավթիչների թողած գրառումները: Հետագայում, ըստ որոշ աղբյուրների՝ VIIդ., իսկ ըստ մյուսների ՝ XVդ., տեղում կառուցվել է սբ. Կիրիակիի բյուզանդական եկեղեցին: Այն գերազանց պահպանված է, և այնտեղ այժմ անցկացվում են կաթոլիկ և անգլիկյան պատարագներ: Տեղանքը նաև հայտնի է նրանով, որ, համաձայն ավադության, վանքից դեպի հյուսիս-արևելք գտնվող սյուներից մեկին հռոմեացիները կապել էին Պողոս առաքյալին, որպեսզի մտրակեին քրիստոնեություն քարոզելու համար: Ցավոք, մեր օրերում այդ սյունից պահպանվել է միայն մարմարե պատվանդանը: Բացի այդ, հենց այդ վանքում Պողոս առաքյալը առաջին անգամ դարձի բերեց դեպի քրիստոնեություն հռոմեացի պաշտոնյա Սերգիոս Պողոսին, ով այդ ժամանակ կայսրության փոխանորդ էր կղզում:Եկեղեցին մեծ հռչակ ձեռք բերեց, երբ դարձավ Հռոմի Պապ Բենեդիկտ XVI –ի այցելության առաջին վայրը, ով 2010թ ճամփորդում էր “Պողոս առաքյալի հետքերով”: Այժմ տեղանքում կատարվում են լայնածավալ պեղումներ. հայտնաբերվել են եկրաշարժից ավերված Աֆրոդիտե աստվածուհու տաճարի մնացորդները, ինչպես նաև ևս մեկ քրիստոնեական վանքի բեկորներ:
шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում