» » Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ մետաղյա արջի բացման արարողությունը

Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ մետաղյա արջի բացման արարողությունը

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր ներկայացվեց նկարիչ, քանդակագործ Արա Ալեքյանի նոր աշխատանքը: Նրա մետաղյա սարդի կողքին հայտնվեց մետաղյա արջ: Բացման արարողությունից հետո նա ընդգծեց, որ շատ ուրախ է, որ իր աշխատանքները տեղ են գտնում այս հրապարակում:

«Արդեն քանի տարի է, ինչ ես կարծես բացօթյա ցուցահանդեսով եմ ներկայանում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Ինձ համար մեծ պատիվ է այս տարածքում ցուցադրվելը, յուրաքանչյուր քանդակագործ կերազեր այդ մասին»,-ասաց նա:

Այստեղ են ցուցադրվել նաեւ 2 ձիերը եւ ցուլը: Դրանք, ինչպես նաեւ 1 փոքր արջ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում են: Այս աշխատանքը եւս վաճառքի համար է, սակայն հեղինակը չգիտի, թե երբ դրանք կվաճառվեն:

Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ մետաղյա արջի բացման արարողությունը


«Չեմ կարող ասել՝ որքան ժամանակ կմնա այստեղ, կարող է՝ 1 ամիս մնալ, կարող է՝ 1 տարի: Ցուլը, օրինակ, 7 տարի մնաց»,-ասաց նա:

Արա Ալեքյանը չունի այնպիսի գործեր, որոնք հատուկ Հայաստանի համար են, եւ չի պատրաստվում վաճառել: Նա նշում է, որ աշխատանքները կարող են մնալ այստեղ, եթե ինչ-որ մեկը գնի դրանք:

«Դա կախված է քաղաքապետարանից, կամ ինչ-որ մեկից, ով կարող է գնել: Եթե ինչ-որ մեկը գնի, դրանք կմնան, եթե՝ ո՛չ, հնարավոր է՝ վաճառվեն»,-ասաց նա:

Մետաղյա արջի բարձրությունը 2մ է, երկարությունը՝ 3մ 30սմ, լայնությունը՝ 1մ 30սմ: Հեղինակն արձանը պատրաստել է երկաթից՝ մեքենաների տարբեր մասերից, 6 ամսում:

шаблоны для dle 11.2
Նյութի Աղբյուր: https://armtimes.com/hy/read/86323

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում