» » Ստամբուլում արևմտահայերենով լույս է տեսել Վահե Բերբերյանի «Հանուն հոր և որդու» վեպը

Ստամբուլում արևմտահայերենով լույս է տեսել Վահե Բերբերյանի «Հանուն հոր և որդու» վեպը


Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչության կողմից արևմտահայերենով հրատարակվել է հայտնի սփյուռքահայ արձակագիր, թատերագիր, դերասան և գեղանկարիչ Վահե Բերբերյանի «Հանուն հոր և որդու» վեպը:

Գիրքն արդեն տեղ է գտել «Արաս»-ի պաշտոնական կայքում, որտեղից էլ գնորդները կարող են այն պատվիրել համացանցի միջոցով:

Վեպը, որը պատմում է 1980-ականներին հոլիվուդաբնակ հայ ընտանիքում հոր և որդու միջև տեղի ունեցող բարոյամշակութային բախումների մասին, հեղինակի արդեն երկրորդ վեպն է, առաջինը «Նամակ Զաաթարից»-ն է, որն առաջին անգամ հրատարակվել է Լոս Անջելեսում 1999թ.-ին:

«Արաս» հրատարակչությունը հիմնադրվել է Ստամբուլում 1993թ.-ին: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար «պատուհան» դառնալ դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին: Հրատարակչությունն ունի նաև արևմտահայերենով հրատարակված գրքեր:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում