» » Ստամբուլում միջնադրյան հայկական թռչնագրի պատկերներով հատուկ պայուսակների արտադրման նախագիծ է սկսվել

Ստամբուլում միջնադրյան հայկական թռչնագրի պատկերներով հատուկ պայուսակների արտադրման նախագիծ է սկսվել


Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչությունը միջնադրյան հայկական թռչնագրի պատկերներով հատուկ պայուսակների արտադրման նախագիծ է սկսել, դրանց մոդելները արդեն ներկայացվել են հրատարակչության պաշտոնական կայքում:
Նշենք, որ ավելի վաղ «Արաս»-ը նկարազարդ գրքեր էր պատրաստել, որոնք միտված են միջնադրյան թռչնագրի միջոցով Թուրքիայում ապրող հայ մանուկներին հայերեն այբուբենին ծանոթացնելուն:

Հեղինակները թռչնագիր գրքերի հիմնական երեք հրատարակությունները վերնագրել են «Ազատություն», «Խաղաղություն» և «Արդարություն»:

Նշենք, որ թռչնագիրը զարդագրի տեսակ է, որի տառերը (հիմնականում գլխագիր) թռչունների պատկերներ են: Միջնադարյան հայկական ձեռագրերում թռչնագրով նշվում էր էջի կամ գլխի առաջին տառը: Հետագայում թռչնագրերը կիրառվել են տպագիր հրատարակություններում։

«Արաս» հրատարակչությունը հիմնադրվել է Ստամբուլում՝ 1993թ.-ին: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար դառնալ «պատուհան» դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին:
Հրատարակչությունն ունի նաև արևմտահայերենով հրատարակված գրքեր:

шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում