» » Նյու Յորքում ցուցադրվել է Ցեղասպանության մասին պատմող «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը

Նյու Յորքում ցուցադրվել է Ցեղասպանության մասին պատմող «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը


Նյու Յորքում հունվարի 23-ին կայացել է Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա են գտնվել ամերիկյան կինոարդյունաբերության անդամները:

Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն, ֆիլմի ցուցադրությունից առաջ ներածական ելույթով հանդես է եկել ամերիկհայ դերասան և արձակագիր Էրիկ Պողոսյանը:

«Շնորհակալ եմ, որ ֆիլմն ընտրվել է ակադեմիական մրցանակաբաշխության 10 թեկնածուների շարքում: Որպես Հայոց ցեղասպանությունից փրկվածների թոռնուհու` ինձ համար դա մեծ բան է, ինչը նշանակում է, որ այսքան ժամանակ լռության մատնված այս հարցը համընդհանուր ըմբռնում է ձեռք բերել», - ասել է Նարե Մկրտչյանը:

40 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է Թուրքիայի քաղաքացի մի կնոջ մասին, ով 2015 թվականին պարզում է, որ իր մեծ մայրը ցեղասպանությունը վերապրողներից մեկն է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Հիշեցնենք, որ ֆիլմն ընդգրկվել էր Օսկարի «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակում:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում