» » Հրապարակվել է Շարլիզ Թերոնի մասնակցությամբ «Ֆորսաժ-8» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

Հրապարակվել է Շարլիզ Թերոնի մասնակցությամբ «Ֆորսաժ-8» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)


ԱՄՆ-ում կայացել է այս տարվա ամենասպասված մարտաֆիլմերից մեկի՝ «Ֆորսաժ-8»-ի նոր թրեյլերի պրեմիերան, հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ ֆիլմում գլխավոր չարագործին մարմնավորել է անզուգական Շարլիզ Թերոնը:

Հայտնի է, որ թրեյլերի պրեմիերան կայացել է Սուպերբոուլի (SuperBowl, ամերիկյան ֆուտբոլի ամենամյա չեմպիոնական հանդիպում) ժամանակ: Տեսանյութը հրապարակվել է նաև կինոպատման պաշտոնական յութուբյան ալիքում:

Հայտնի է, որ ռեժիսոր Ֆ. Գերի Գրեյի նկարահանած ֆիլմն ամերիկյան կինովարձույթում կհայտնվի ապրիլի 14-ից: Դրանում նկարահանվել են Վին Դիզելը, Դուեյն Ջոնսոնը, Ջեյսոն Սթեթհեմը, Միշել Ռոդրիգեսը և այլ դերասաններ:

Ըստ սյուժեի՝ «Ֆորսաժ»-ի թիմի անդամները վերադարձել են բնականոն կյանքի, սակայն Թերոնի կերտած հերոսուհին գլխավոր հերոսին ստիպում է վերադառնալ քրեական աշխարհ:
шаблоны для dle 11.2
Թեգեր: Ֆորսաժ-8

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում