» » ԱՄՆ-ում կայացել է տարվա վատագույն ֆիլմերի մրցանակաբաշխությունը

ԱՄՆ-ում կայացել է տարվա վատագույն ֆիլմերի մրցանակաբաշխությունը


ԱՄՆ-ում կայացել է «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ պարգևատրվում են տարվա վատագույն ֆիլմերը: Այս միջոցառումն ամեն տարի անցկացվում է «Օսկար» մրցանակաբաշխության նախօրեին:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, 2016-ի ամենից քիչ սիրված ֆիլմերն են ճանաչվել «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության լուսաբացին» և «Հիլարիի Ամերիկան» ֆիլմերը, որոնք չորսական մրցանակի են արժանացել: Վերջինս կեղծ վավերագրական ֆիլմ է, որը քննադատում է Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարի մրցակից Հիլարի Քլինթոնին:

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության լուսաբացին» ֆիլմը հաղթել է «վատագույն սցենար», «վատագույն էկրանավորում» անվանակարգերում:

«Հակաօսկար» անվանվող մրցանակաբաշխության հաղթողներին ընտրում է 24 երկիր ներկայացնող 1000 հոգանոց ժյուրին:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում