» » Ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը ներկայացրել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համանուն սինգլը (տեսանյութ)

Ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը ներկայացրել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համանուն սինգլը (տեսանյութ)


Ամերիկացի երաժիշտ, երգահան Քրիս Քորնելը ներկայացրել է իր նոր «Խոստումը» սինգլը, որը հնչելու է երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված համանուն ֆիլմում:

Ինչպես իր թվիթերյան էջում հայտնել է ամերիկացի կատարողը, երգը հասանելի է Apple Music հավելվածի կայքում: Նրա խոսքով` երգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Փրկության միջազգային կոմիտեին, որն զբաղվում է հումանիտար ճգնաժամերում հայտնված մարդկանց օգնությամբ:

Հիշեցնենք, որ Օսկար Այզեքի, Շառլոտ Լը Բոնի, Քրիստիան Բեյլի, Ժան Ռենոյի, Անժելա Սարաֆյանի, մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայանալու է օգոստոսի 21-ին:

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը, իսկ պրոդյուսերը Էրիկ Եսրայլյանը: Ինչպես հայտնի է, կինոնկարում հնչելու է նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի ստեղծագործությունը:

шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում