» » Ամերիկուհին հայտնի երգերը ներկայացնում է կտավի տեսքով (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկուհին հայտնի երգերը ներկայացնում է կտավի տեսքով (լուսանկարներ, տեսանյութ)


Երբևէ մտածել եք, թե Ջոն Լենոնի աշխարհահռչակ «Imagine» հիթն ինչ տեսք կունենար կտավի վրա վերարտադրվելու դեպքում. ամերիկացի նկարչուհի Մելիսա ՄքՔրաքենն ունի այս հարցի պատասխանը:

Ինչպես նշում է Oddity Central-ը, կնոջ մոտ ախտորոշվել է սինեսթեզիա, ինչը հնարավորություն է տալիս տարբեր բաները՝ այդ թվում նաև գրվածքներն ու երաժշտությունը տեսնել գույների տեսքով: ՄքՔրաքենի խոսքով՝ ամեն անգամ, երբ երաժշտություն է լսում, աչքերի առաջ հայտնվում է դրան բնորոշ գույն:

«Մինչև 15 տարեկանը կարծում էի, թե բոլոր մարդիկ են իմ պես ու ամեն ինչի վերաբերյալ գույներ են տեսնում: Բայց երբ մի անգամ եղբորս հարցրի, թե նա C տառն ինչ գույնով է տեսնում, հասկացա, որ ես տարբերվում եմ մյուսներից»,-ասել է հեղինակը:

Նա պատմել է, որ ժամանակակից քանթրի ոճի երաժշտությունը տեսնում է դեղին կամ նարնջագույն, դասական կիթառի հնչյունները՝ մուգ շագանակագույն, էլեկտրական կիթառինը՝ կապույտ և վարդագույն երանգներով:

«Երբ ես ինչ-որ երգ եմ լսում, ինձնից անկախ սկսում եմ գույներ տեսնել: Պատահում է, որ աչքիս առաջ մի սարսափելի գույն է գալիս. այդ ժամանակ անմիջապես անջատում եմ երգը»,-մանրամասնել է ամերիկուհին:

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք մի շարք կտավներ, որոնք ՄքՔրաքենը նկարել է՝ հայտնի երգերին համապատասխան:

Ջոն Լենոն, «Imagine»

The Smashing Pumpkins, «Tonight, Tonight»

Փրինս, «Joy in Repetition»

Դևիդ Բոուի, «Live on Mars?»

Ջիմի Հենդրիքս, «Little Wing»

Led Zeppelin, «Since I’ve Been Loving You»

John Mayer,«Gravity»


шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում