» » «Թոր 3. Ռագնարյոկ» ֆիլմի թրեյլերը դիտումների ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

«Թոր 3. Ռագնարյոկ» ֆիլմի թրեյլերը դիտումների ռեկորդ է սահմանել (տեսանյութ)


«Թոր 3. Ռագնարյոկ» ֆիլմի թրեյլերը, որն ապրիլի 10-ին հրապարակվել է համացանցում, առաջին օրը հավաքել է 136 միլիոն դիտում, ինչը ռեկորդային ցուցանիշ է դարձել Marvel և Disney ընկերությունների համար:

Հայտնի է, որ նախորդ ռեկորդը սահմանել է «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմը, որի թրեյլերը հրապարակման օրն ունեցել է 127,6 միլիոն դիտում։ Ամենադիտված թրեյլերների ցուցակի երրորդ տեղում հայտնվել է «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ֆիլմի թրեյլերը` հավաքելով 112 միլիոն դիտում:

Korrespondent-ի հաղորդմամբ` ֆիլմի պրեմիերան կկայանա 2017 թվականի հոկտեմբերի 25-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ռեժիսոր Տայկա Վայտիտիի «Թոր 3. Ռագնարյոկ» ֆիլմում Թորի դերը կրկին խաղում է Քրիս Հեմսվորթը, իսկ Լոկիի դերը` Թոմ Հիդլսթոնը: Ֆիլմում նաև նկարահանվել են Քեյթ Բլանշետը, Իդրիս Էլբան, Ջեֆ Գոլդբլյումը, Մարկ Ռուֆալոն և Բենեդիկտ Քամբերբեթչը:

Ֆիլմի սյուժեի համաձայն` Թորը վերադառնում է Ասգարդ և իմանում, որ իր եղբոր` Լոկիի գործողությունների պատճառով մոտենում է ամենաահավոր իրադարձությունը` Ռագնարյոկը: Այսպիսով՝ գլխավոր հերոսը ստիպված է օգնություն խնդրել «Վրիժառուները» ֆիլմում իր «գործընկեր» Հալքից:
шаблоны для dle 11.2
Թեգեր: Թոր 3

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում