» » » 1 մլրդ դոլար. ԱՄՆ-ն Լոնդոնում կառուցում է աշխարհում ամենաթանկ դեսպանատունը (լուսանկարներ)

1 մլրդ դոլար. ԱՄՆ-ն Լոնդոնում կառուցում է աշխարհում ամենաթանկ դեսպանատունը (լուսանկարներ)


Միացյալ Նահանգները Լոնդոնում կառուցում է աշխարհում ամենաթանկ դեսպանատունը, որի կառուցման արժեքը 1 մլրդ դոլար է, գրում է The Daily Mail-ը՝ հավելելով, որ ըստ նախագծի`այն պետք է պատրաստ լիներ 2017թ. գարնանը: Սակայն դատելով թարմ լուսանկարներից՝ շինարարական աշխատանքների ավարտին դեռևս շատ ժամանակ կա:

Պարբերականը նկատում է, որ դեսպանատան գլխավոր առանձնահատկությունն այն է, որ առաջադեմ տեխնոլոգիաների շնորհիվ այն լիարժեք պաշտպանված կլինի ահաբեկիչներից: Դեսպանատան շենքն առջևից խրամով ջրապատված կլինի:

Ամերիկյան իշխանությունների համաձայն՝ ներկայում Լոնդոնում ԱՄՆ դեսպանատունը, որը կառուցվել է 1950-ականներին, հին է ու փոքր և անվտանգության ապահովման հետ խնդիրներ ունի:

Նոր «հայ-թեք» դեսպանատունը կունենա ռմբակոծությանը դիմակայող արտաքին շերտ: Շինությունը դրսից ապակեպատ կլինի ու կունենա գերժամանակակից, բայց ակնահաճո տեսք: Դեսպանատանը դրսից կկցվեն հատուկ պանելներ, որոնք կկլանեն արևի էներգիան ու այն հոսանքի կվերածեն:












[/center]шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում