» » » Ինչպիսին է լինելու Եվրոպայի առաջին ստորջրյա ռեստորանը (լուսանկարներ)

Ինչպիսին է լինելու Եվրոպայի առաջին ստորջրյա ռեստորանը (լուսանկարներ)


Եվրոպայում կկառուցվի «Հին աշխարհամասի» առաջին ստորջրյա ռեստորանը, որի առաջին կոնցեպտուալ լուսանկարներն արդեն հրապարակվել են, հայտնում է The Daily Mail-ը:

Ուշագրավ կոնցեպտն իրենից ներկայացնում է կիսով չափ ջրի տակ անցած մոնոլիտ կառույց՝ 11մ լայնությամբ պատուհանով: Ռեստորանը կկոչվի «Under»: Այն կգտնվի Նորվեգիայի հարավային ափին:

Հետաքրքրական է, որ «Under»-ը ռեստորան լինելուց զատ կծառայի նաև որպես ստորջրյա կյանքի հետազոտման կենտրոն:

Կառույցի մի մասը ջրի տակ կգտնվի 5 մ խորության վրա: Այցելուներն անհանգստանալու առիթ չեն ունենա, քանի որ պատերը կլինեն 1մ հաստության:

Ռեստորանը նախատեսված կլինի 80-100 այցելուի համար, որոնք կկարողանան ահռելի պահուհանից հետևել ծովային բնակիչների կյանքին:

Ընդհանուր առմամբ, ռեստորանը բաղկացած կլինի 3 հարկից, բուն ռեստորանը կգտնվի ամենաներքևի հարկում: Դրա ճաշացանկում կգերակշռեն ծովամթերքները:

«Under»-ի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2018թ. փետրվարին ու կավարտվեն մեկ տարի անց:




шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում