Նորմանդիայում Ադոլֆ Հիտլերի բունկերը վաճառվում է 203 հազար դոլարով (լուսանկարներ)


Նորմանդիայի ափերի մոտ՝ Գերնսի կղզում գտնվող Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած հսկայական բունկերը վաճառվում է 155 հազար ֆունտ ստերլինգով (203 հազար դոլար): Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Հայտնի է, որ 2 մետր հաստությամբ պատեր ունեցող պաշտպանական թաքստոցը կառուցվել է 1940 թվականին՝ Ադոլֆ Հիտլերի հրամանով, երբ գերմանական զորքերը ներխուժել են Նորմանդյան կղզիներ: 1945 թվականից բունկերը դատարկ է եղել, իսկ այժմ դրա տերն առաջարկում է վերածել այն հսկայական ատրակցիոնի:

Նշվում է, որ բետոնային բունկերն ամենասկզբից համալրված է եղել օդի մաքրման համակարգերով, գազի թափանցումից պաշտպանող դռներով, վթարային դիտահորով: Այնտեղ ննջասենյակ կա, որում կարող էր տեղավորվել 12 մարդ, լոգասենյակ և պահեստային սենյակ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բունկերի տերը կարծում է, որ այն կարող է հարմարեցվել և օգտագործել որպես պահեստ, բնակելի տարածք կամ ժամանցային գոտի. նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է գնորդի ցանկությունից:

«Սա Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության մի մասը ձեռք բերելու հիանալի հնարավորություն է», - ասել է նա:









шаблоны для dle 11.2