» » » Ճապոնուհին նկարազարդում է քարերը` կյանք հաղորդելով դրանց (լուսանկարներ)

Ճապոնուհին նկարազարդում է քարերը` կյանք հաղորդելով դրանց (լուսանկարներ)


Ճապոնացի նկարչուհի Ակի Նակատան նկարում է ոչ թե կտավների, այլ քարերի վրա: Աղջիկը հետաքրքիր քարեր է գտնում և նկարազարդում դրանք` վերածելով զանազան կենդանիների և թռչունների:

Նկարչուհու խոսքով` նա քարերը գտնում է ամենատարբեր վայրերում, և ըստ դրանց ձևի, գույնի և ֆակտուրայի որոշում, թե ինչ կենդանու կամ թռչնի «կվերածի» դրանք:

«Քարերը դուրս են ապրող օրգանիզմների մասին մեր պատկերացումներից, սակայն դրանք իրենց կյանքն ունեն: Ամեն անգամ, երբ յուրահատուկ քար եմ գտնում, մտածում եմ, որ քարն էլ ինձ է գտել: Երբեք չեմ տաշում կամ այլ կերպ ձևափոխում քարը, ընդամենը նկարազարդում եմ այն ներկերի միջոցով` կյանք հաղորդելով դրան», - պատմել է Նակատան Boredpanda-ին:

Աղջիկը նաև ասել է, որ ինքը կենդանի արարածների աչքերը նկարում է ամենավերջում, երբ աշխատանքն ավարտված է համարում:

«Իմ կարծիքով` աշխատանքն ավարտուն համարելու համար պարտադիր չէ հագեցնել այն բազում դետալներով. կարևոր է` զգալ, որ քարի մեջ կյանք կա», - հավելել է նա:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում