» » » Հայտնի են «Սոսե» փառատոնի հաղթող ֆիլմերը

Հայտնի են «Սոսե» փառատոնի հաղթող ֆիլմերը

«Սոսե» միջազգային կինոփառատոնը հատեց սահմանագիծը։ 104 ֆիլմ՝ 38 երկրից, մեկ շաբաթ անընդմեջ ցուցադրություններ ամենատարբեր կինոսրահներում և մշակութային օջախներում, քննարկումներ հեղինակների հետ և ոչ միայն։ Իսկ այսօր «Առնո Բաբաջանյան» փոքր համերգասրահում տեղի ունեցավ փառատոնի մրցանակաբաշխությունն ու փակման արարողությունը։ 

Հայտնի են «Սոսե» փառատոնի հաղթող ֆիլմերը


Ինչպես ֆիլմերի նախնական ընտրությունը, այնպես էլ մրցութային ծրագրերի հաղթողներին որոշել են միջազգային հանձնախումբն ու ժյուրին, որոնցում ընդգրկված են եղել նաև հայ մասնագետները։

Ամենամեծ քանակությամբ ֆիլմերը ներկայացված էին Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Հայաստանից նախնական ընտրությունն անցել էր 12 ֆիլմ: Հաղթող ֆիլմերի ցանկում, սակայն, հայկականներ չկան։

Անվանակարգերն ու հաղթող ֆիլմերը ստորև՝
«Բովանդակությունը՝ կին» հիմնական մրցութային ծրագիր
Խաղարկային լիամետրաժ ֆիլմերի մրցույթ
Լավագույն սցենար՝ «Քույրե՛ր, կիսե՛ք ամեն ինչ», Գերմանիա
Լավագույն օպերատոր՝ Վալերի Մուլգաուտ (Գայթակղություն), ՌԴ
Լավագույն դերասանուհի՝ Լաուրա դե լա Ուզ (Մուգ ակնոց), Կուբա
Լավագույն դերասան՝ Ֆյոդոր Դոբրոնրավով (Գայթակղություն), ՌԴ
Լավագույն ռեժիսոր՝ Ալեքսանդր Տյուտրյումով (Գայթակղություն), ՌԴ

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
Լավագույն սցենար՝ “He and She”, Գերմանիա
Լավագույն օպերատոր՝ Նիլս Ա․ Ուիթ («Իմ վերջին համերգը»), Գերմանիա
Լավագույն ռեժիսոր՝ Սելչուկ Կարա («Իմ վերջին համերգը»), Գերմանիա
Լավագույն ֆիլմ՝ «Ձմեռոտ գարուն», Եգիպտոս

Վավերագրական ֆիլմերի մրցույթ
Լավագույն օպերատոր՝ Անյա Ստրելեց, Թոմիսլավա Ջուկիչ («Ինչ-որ բան կյանքի մասին»), Խորվաթիա
Լավագույն ֆիլմ՝ «Վարագույրի հետևում», ԱՄՆ

«Անկախություն» հատուկ մրցութային ծրագիր
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
Լավագույն մեկնաբանություն՝ «Արդակ», Իրան

Վավերագրական ֆիլմերի մրցույթ
Լավագույն մեկնաբանություն՝ «Երեք մոմեր. Սպիներ Բալկանյան պատերազմից», Բուլղարիա
«H2O» հատուկ մրցութային ծրագիր

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
Լավագույն մեկնաբանություն՝ «Դեպի ծով», Թուրքիա

Վավերագրական ֆիլմերի մրցույթ
Լավագույն մեկնաբանություն՝ «Ալեծածանքի հետևանքը», Պակիստան
«Ուսանողական» մրցութային ծրագիր

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
Լավագույն ուսանողական աշխատանք՝ «Հասթի», Իրան
Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Լավագույն ուսանողական աշխատանք՝ «Դրագո», Իտալիաшаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում