» » » Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» երաժշտական նախագծի ժյուրիի անդամների անունները

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» երաժշտական նախագծի ժյուրիի անդամների անունները

Առաջին ալիքի հեռուստադիտողները շուտով հնարավորություն կունենան հետեւել «Դեպի Եվրատեսիլ» նոր երաժշտական մեգանախագծի ընթացքին, որի մեկնարկը կլինի աշնանը:

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» երաժշտական նախագծի ժյուրիի անդամների անունները


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Յուրաքանչյուր շաբաթ հեռուստադիտողներին հնարավորություն կտրվի հետեւելու մրցութային դժվարին պայքարին, որը արտիստների համար կդառնա ճանապարհ «դեպի Եվրատեսիլ»:

Ինչպես հաղորդում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու եւ ողջ ընթացքում ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախորդ տարիների ներկայացուցիչները, ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով եւ գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձեւերը: Ժյուրիի անդամները 6-ն են՝ Իվետա Մուկուչյան, Արամ MP3. Ինգա Արշակյան, Հայկո, Անուշ Արշակյան եւ Եսայի Ալթունյան:



Մրցույթը բաղկացած կլինի 4 փուլերից եւ կտեւի շուրջ 3 ամիս: Նախագծի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցելու «Եվրատեսիլ-2017»-ին: Հաղթողը կորոշվի ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում:

Շարունակվում է մրցույթի հայտագրման փուլը: Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը www.eurovision.am կայքում՝ հետեւյալ հղումով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները եւ արտերկրում բնակվող արմատներով հայ մեր հայրենակիցները, ովքեր 2017թ. մայիսի 9-իդրությամբ կլինեն առնվազն 16 տարեկան: Նախագծին կարելի է մասնակցել սոլո, դուետ կամ խմբով, որը պետք է բաղկացած լինի առավելագույնը 6 հոգուց: Մասնակիցները կարող են ներկայանալ իրենց հոգեհարազատ երգով:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում