«Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը (տեսանյութ)

«Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը (տեսանյութ)


Մալթայի մայրաքաղաք Վալետայում կայացավ «Մանկական եվրատեսիլ-2016» երգի մրցույթի եզրափակիչը, որի հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլին, տեղեկացնում է մրցույթի կայքը:

Մեր երկիրը ներկայացնող Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը 232 միավորով զբաղեցրել են երկրորդ պատվավոր հորիզոնականը` առաջատարին զիջելով ընդամենը 7 միավորով:

Աղջիկները հանդես են եկել «Տարբեր» երգով, որի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը և Նիկ Եգիբյանը: Անահիտն ու Մերին բեմում հանդես են եկել 2-րդ համարի ներքո:

шаблоны для dle 11.2