«Ֆորսաժ-8»-ը համաշխարհային կինովարձույթում 532 մլն դոլար է հավաքել՝ սահմանելով նոր ռեկորդ


Հոլիվուդյան ամենահայտնի ֆիլմաշարերից մեկի՝ «Ֆորսաժ»-ի նոր՝ 8-րդ մասը ռեկորդ է սահմանել՝ համաշխարհային կինովարձույթում հավաքելով 532 մլն դոլար:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Դին Վիզելի, Դուեյն Ջոնսոնի, Միշել Ռոդրիգեսի, Ջեյսոն Սթեթհեմի և Շառլիզ Թերոնի մասնակցությամբ ֆիլմը գերազանցել է 2015թ. ներկայացված «Աստղային պատերազմների» ռեկորդը. այս ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել էր 529 մլն դոլար:

Նշվում է, որ փողոցային ավտոմրցաշարերի մասին ֆիլմը հյուսիսամերիկյան կինովարձույթում հավաքել է 98.8, իսկ Չինաստանում՝ 190 մլն դոլար:

Հետաքրքրական է, որ «Ֆորսաժ»-ի բոլոր 8 ֆիլմերն ամբողջ աշխարհում ընդհանուր հավաքել են 4.4 մլրդ դոլար:шаблоны для dle 11.2