Երևանում կայացել է «1915 թվականի կանայք» ֆիլմի փակ ցուցադրությունը


Երևանում կայացել է «1915 թվականի կանայք» ֆիլմի փակ ցուցադրությունը, որը պատմում է այն հերոս հումանիստ կանանց մասին, ովքեր հալածանքների ենթարկվող հայերին օգնության են հասել աշխարհի տաբեր ծայրերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ֆիլմն արտադրվել է 2016 թվականին, միայն անգլերեն լեզվով:

«Քլարկ» համալսարանի Հոլոքոստի և Ցեղասպանությունների ուսումնասիրությունների «Սթ րեսլեր» կենտրոնի դոկտորանտ Աննա Ալեքսանյանը, ով ունի բազմաթիվ հետազոտություններ կանանց և ցեղասպանության թեմայով, ցուցադրությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ցեղասպանությունն արատավոր երևույթ է, իսկ հայ ազգը պետք է լինի հանդուրժող։ «Մենք պետք է լինենք այն ժողովուրդը, որն արգելում է խտրականությունը, հանդուրժող է: Հայաստանը պետք է լինի ամենաբաց երկիրը և ողջունի բոլորին` անկախ ազգությունից»,- նշել է Աննա Ալեքսանյանը։

«1915 թվականի կանայք» կինոնկարն առաջին վավերագրական ֆիլմն է, որը բացահայտում է այն հայ կանանց դերը, ովքեր վերապրել են XX դարի առաջին ցեղասպանությունը: Վավերագրական ֆիլմն ընդգծում է այն կարևոր դերը, որ հայ կանայք ունեցել են իրենց համայնքներում։

«Էմմի»-ի քառակի մրցանակակիր ռեժիսորի «1915 թվականի կանայք» ֆիլմը հաջորդում է նրա մեծ համբավ ձեռք բերած «Ցեղասպանության որբերը» ֆիլմին, որն ընտրվել էր Հոնկոնգի միջազգային կինոփառատոնում:
Ֆիլմի ավարտից հետո կայացավ քննարկում, որի ընթացքում հանդիսատեսը իր կարծիքն ր հայտնում «1915 թվականի կանայք» կինոնկարի վերաբերյալ։
Armenpressшаблоны для dle 11.2