» » Որոնք են 10 ամենաթանկ մեքենաները (լուսանկարներ)

Որոնք են 10 ամենաթանկ մեքենաները (լուսանկարներ)


Մի քանի օրից աշխարհի միլիոնավոր ավտոսիրողների ուշադրությունը գամված է լինելու շվեյցարական Ժնևի կողմը, որտեղ մեկնարկելու է ավանդական միջազգային ավտոշոուն:

Եվ մինչ ավտոսիրողները ենթադրում են, թե իրենց ինչ անակնկալներ են սպասվում Ժնևում, luxurylaunches.com կայքը որոշել է անդրադառնալ աշխարհի ամենաթանկ մեքենաներին ու դրանց լավագույն տասնյակը ներկայացրել ուշագրավ ֆոտոշարքով:

Նշենք, որ վարկանշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցրել Maybach Exelero-ն, որն արժե 8 մլն դոլար: Այն 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4 վայրկյանում, իսկ դրա զարգացրած առավելագույն արագությունը 350 կմ/ժ է:

Աշխարհում 2-րդ ամենաթանկ մեքենան Koenigsegg CCXR Trevita-ն է (4.8 մլն դոլար), որը համարվում է առաջին էկո սուպերքարը:

Լավագույն եռյակը եզրափակում է Lamborghini Veneno-ն (4.5 մլն դոլար), որն առավելագույնը զարգացնում է 355 կմ/ժ արագություն:

Ստորև ֆոտոշարքով ներկայացնում ենք ամենաթանկ մեքենաների 10-յակը.
Maybach Exelero, 8 մլն դոլար

Koenigsegg CCXR Trevita, 4.8մլն դոլար

Lamborghini Veneno, 4.5 մլն դոլար

W Motors Lykan Hypersport, 3.4 մլն դոլար

Limeted Edition Bugatti Veyron by Mansary Vivere, 3.4 մլն դոլար

Pininfarina Ferrari Sergio, 3 մլն դոլար

LaFerrari LXXK, 2.7 մլն դոլար

Pagani Huayra BC, 2.6 մլն դոլար

Ferrari F60 America, 2.5 մլն դոլար

Bugatti Chiron, 2.5մլն դոլար
шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում