» » Պուտինը ցլամարտի մասին ֆիննական մուլտֆիլմի հերոս կդառնա

Պուտինը ցլամարտի մասին ֆիննական մուլտֆիլմի հերոս կդառնա


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կհայտնվի ցլամարտի մասին ֆիննական անիմացիոն ֆիլմում: Սյուժեի համաձայն՝ կերպարը երազում է ցլամարտիկ դառնալ, հայտնում է lenta.ru-ն:

Ռեժիսոր Կատարիինա Լիլկվիստի խոսքով՝ նախագծի գաղափարն առաջացել է Կատալոնիայում ցլամարտի արգելքի պատճառով:

«Դա շատ հետաքրքիր և հումորային նախագիծ է: Այն շատ է տարբերվում իմ նախորդ նախագծերից»,- ասել է նա:

Լիլկվիստի հետ համահեղինակ է դարձել Յուխո Յունտունենը: Նրանք պատրաստվում են նաև կոմիքսների գիրք հրատարակել՝ նվիրված այդ թեմային: Մուլտֆիլմը ֆինանսավորում է Ֆինլանդիայի մշակութային հիմնադրամը:

Կատալոնիայի կառավարությունը ցլամարտն արգելելու որոշումն ընդունել է 2010 թվականին։ 2016-ի հոկտեմբերին Իսպանիայի սահմանադրական դատարանի որոշմամբ այն չեղարկվել է։шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում