» » Ամերիկացին մեղադրվել է մանեկենի նկատմամբ մահափորձի համար

Ամերիկացին մեղադրվել է մանեկենի նկատմամբ մահափորձի համար


ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում տղամարդը մեղադրվել է մանեկենը սպանելու փորձի մեջ: Հայտնի է, որ մանեկենն օգտագործվել է որպես խայծ` երկու քնած անօթևաններին սպանողին բռնելու համար: Մանեկենը տեղադրվել է քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում, որտեղ ավելի վաղ անօթևաններ էին սպանվել՝ գլխին ստացած վնասվածքներից։

Associated Press-ը գրում է, որ մեղադրանքները ներկայացվել են 30-ամյա Շեյն Ալլեն Շինդլերին. դատական լսումների ժամանակ դատավորը որոշել է, որ պետք է ստուգվի կասկածյալի գործունակությունը:

Հասարակական պաշտպան Ֆիլ Կոնը ծաղրել է այդ մեղադրանքները` նշելով, որ անհնար է սպանել անշունչ առարկան:

Շինդլերի խոսքով` հարձակման պահին ինքը գիտակցել է, որ իր զոհը մանեկեն է: Նա այս մասին հայտնել է ոստիկանությանը ձերբակալությունից հետո:

Դատախազի տեղակալ Մարկ Դի Ջակոմոի կարծիքով` մեղադրյալը ստում է, քանի որ նա չէր կարող իմանալ, որ մուրճով հարվածում է մանեկենին. տիկնիկը ծածկված է եղել վերմակով:

Նշվում է, որ Շինդլերը գտնվում է կալանքի տակ: Նրա փաստաբանը հրաժարվել է մեկնաբանություններ տալուց:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում