» » Starbucks-ը սկսել է վիսկիի բույրով սուրճ արտադրել

Starbucks-ը սկսել է վիսկիի բույրով սուրճ արտադրել


Ամերիկյան Starbucks ընկերությունը տեսականին համալրել է վիսկիի կաղնե տակառներում հնեցված հատիկներից պատրաստված սուրճով:

Ինչպես հայտնում է CNN-ը, նոր տեսակը դեռևս հասանելի է միայն ամերիկյան Սիեթլ քաղաքի հաստատություններում: Նշվում է, որ սուրճը պահվում է Woodinville Whiskey ընկերության տակառներում: Որպեսզի սուճի հատիկները ներծծեն ալկոհոլային ըմպելիքի բույրը, դրանք կանոնավոր կերպով խառնում են: Հետագա բովման ընթացքում վերանում են սպիրտի մնացորդները, այնպես որ պատրաստված ըմպելիքը չի արբեցնի:

Հատիկներն օգտագործում են վանիլային օշարակով սառը սուրճ, ինչպես նաև օշարակով և կաթնային փրփուրով տաք սուրճ պատրաստելու համար:

Starbucks-ն առաջինը չէ, որն օգտագործում է այս տեխնոլոգիան: Կոլորադոյում հատուկ ընկերություն է գործում, որը մասնագիտանում է վիսկիի տակառներում պահվող սուրճի արտադրության մեջ:

Աշխարհում սրճարանների խոշորագույն ցանցը հիմնադրվել է 1971-ին ԱՄՆ-ում:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում