» » Չինացիները 6 շարժիչ ունեցող հիբրիդային սուպերքար են ներկայացրել (լուսանկարներ)

Չինացիները 6 շարժիչ ունեցող հիբրիդային սուպերքար են ներկայացրել (լուսանկարներ)


Ժնևյան ավտոսրահում կայացել է չինական Techrules ընկերության Ren դիզելային-էլեկտրական սուպերքարի համաշխարհային պրեմիերան, որը համալրվելու է 6 էլեկտրաշարժիչով:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, սերիական մոդելի առավելագույն հզորությունը միկրո տուրբոգեներատորով կգերազանցի 1300 ձիաուժը: Ընկերությունը Ren մոդելը կառաջարկի մի քանի տարբերակով` երկու, չորս կամ վեց շարժիչով, ինչպես նաև 14.25 կամ 32 կիլովատ/ժամ հզորությամբ մարտկոցներով:

Հզորագույն տարբերակով սուպերքարը կստանա երկուական էլեկտրաշարժիչ հետևի անիվների և մեկական` դիմացի անիվների համար: Նման մոդելը 1305 ձիաուժ հզորություն կզարգացնի և 100 կմ/ժամը կհաղթահարի 2.5 վայրկյանում: Առավելագույն արագությունը հավասարազոր կլինի 320 կմ/ժամի:

Techrules Ren-ի արտադրությունը կսկսվի հաջորդ տարի: Մեքենաները կհավաքվեն Իտալիայում: Ընկերությունը մտադիր է ընդհանուր առմամբ սուպերքարի 96 օրինակ թողարկել` տարեկան 10 օրինակից ոչ ավելի: Մեքենայի արժեքը դեռևս չի հաղորդվում:



шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում