» » » 7 մլն դոլար. LaFerrari-ն դարձել է 21-րդ դարում արտադրված և աճուրդով վաճառված ամենաթանկ մեքենան

7 մլն դոլար. LaFerrari-ն դարձել է 21-րդ դարում արտադրված և աճուրդով վաճառված ամենաթանկ մեքենան

7 մլն դոլար. LaFerrari-ն դարձել է 21-րդ դարում արտադրված և աճուրդով վաճառված ամենաթանկ մեքենան


Իտալական Ferrari մեքենաշինական ընկերության LaFerrari հիբրիդային սուպերքարը ճանաչվել է 21-րդ դարում արտադրված և աճուրդի միջոցով վաճառված ամենաթանկ մեքենան:

Ինչպես հայտնում է motor.ru-ն, RM Sothebyʼs աճուրդի տունը շքեղ փոխադրամիջոցը, որը, ի դեպ, ստեղծվել էր բարեգործական նպատակով, վաճառել է 7 մլն դոլարով: Նշվում է, որ ստացված հասույթն ուղղվելու է այս տարի Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից տուժածներին:

Աղբյուրը մանրամասնում է, որ վաճառված նմուշը Ferrari-ի LaFerrari շարքի վերջին՝ 500-րդ էքսկլյուզիվ օրինակն է:

Նշվում է, որ լյուքս դասի մեքենայի վաճառքը տևել է ընդամենը 10 րոպե: Արդյունքում այն վաճառվել է 5 անգամ ավելի թանկ, քան մինչ այդ կանխատեսել էին աճուրդի կազմակերպիչները:

Ինչ վերաբերում է նմուշի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 800 ձիաուժ հզորությամբ V12 բենզինային, ինչպես նաև 120 կիլովատանոց էլեկտրական շարժիչներով: Հայտնի է, որ մեքենան 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3 վայրկյանում, մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 350 կմ/ժ է:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում