» » » Ford-ը արտադրության է հանձնել նոր սերնդի GT սուպերքարը

Ford-ը արտադրության է հանձնել նոր սերնդի GT սուպերքարը

Ford-ը արտադրության է հանձնել նոր սերնդի GT սուպերքարը



Ford ընկերությունը սերիական արտադրության է հանձնել նոր սերնդի GT սուպերքարը: Մեքենաների թողարկումն սկսվել է Կանադայում` Multimatic Motorsport ընկերության գործարանում, որի հետ «Ֆորդը» համագործակցում է վերջին 20 տարում:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, կանադական Օնտարիո նահանգի Մարքամ քաղաքի գործարանում պատրաստվում են օրական մեկ Ford GT մոդելի մեքենա հավաքել: Մինչև 2020 թվականը նախատեսվում է 1000 սուպերքար արտադրել, որոնք ձեռք բերելու համար հայտ են ներկայացրել 7000 գնորդ:

Մեքենաների առաջին խմբաքանակը` 250 օրինակով, ձեռք կբերեն նախորդ սրնդի GT մոդելի սեփականատերերը: Նորագույն մոդելի արժեքը կկազմի 400 000 դոլար:

Ամերիկյան մեքենաշինական ընկերությունը մի շարք պայմաններ էր դրել նոր մոդելի գնորդների առաջ. մեքենան չպետք է պահվի թանգարանում կամ վերավաճառվի գնելուց անմիջապես հետո:

Նոր սերնդի Ford GT –ն ներկայացվել է 2015-ի հունվարին: Կուպեն զինված է 3.5 լիտր ծավալային վեց մխոցային երկտուրբո շարժիչով, որը 600-ից ավել ձիաուժ հզորություն է զարգացնում:

Ford-ը արտադրության է հանձնել նոր սերնդի GT սուպերքարը


Ford-ը արտադրության է հանձնել նոր սերնդի GT սուպերքարը
шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում