» » » Faraday Future-ը սկսել է ընդունել առաջին ֆուտուրիստիկ մոդելի նախնական պատվերները (լուսանկարներ)

Faraday Future-ը սկսել է ընդունել առաջին ֆուտուրիստիկ մոդելի նախնական պատվերները (լուսանկարներ)


Ամերիկյան Faraday Future ընկերությունը, որը մտադիր է մրցակցել էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող Tesla Motors-ի հետ, պաշտոնապես ներկայացրել է իր առաջին մոդելը՝ 1050 ձիաուժ հզորությամբ էլեկտրական քրոսովերը:

Ինչպես նշում է motor.ru-ն, նորույթը ստացել է FF 91 անվանումը, և դրա նախնական պատվերներն արդեն ընդունվում են՝ չնայած, որ մեքենայի գինը դեռևս չի հրապարակվել: Սակայն հայտնի է, որ պատվեր տալու համար հարկավոր է վճարել 5.000 դոլար:

Նշվում է, որ մեքենան կարողանում է մի լիցքավորմամբ անցնել 700 կմ տարածություն: Քրոսովերի երկարությունը 5.2 մ է, լայնությունը՝ 2.28մ, բարձրությունը՝ 1.59 մ: Այն 100կմ/ժ արագություն է զարգացնում 2.39 վայրկյանում, ինչը գերազանցում է Ferrari 488 GTB-ի ցուցանիշը:

Քրոսովերը համալրված է ուլտրաձայնային տվիչներով, տեսախցիկներով, LIDAR օպտիկական հեռաչափով, ինքնակառավարման համակարգով, ինչպես նաև 4 էլեկտրական շարժիչով, որոնց ընդհանուր հզորությունը 1050 ձիաուժ է:

Մեքենան կարող է ինքնուրույն կայանվել ու մոտենալ վարորդին, ինչպես նաև ավտոմատ ճանաչել նրա դեմքը:

Քրոսովերը հավաքվելու է Նևադայում: Առաջին պատվիրատուներն իրենց մեքենաները կստանան 2018թ.:

шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում