» » » Lexus-ը V8 շարժիչով աշխատող զբոսանավ է ներկայացրել (լուսանկարներ, տեսանյութ)

Lexus-ը V8 շարժիչով աշխատող զբոսանավ է ներկայացրել (լուսանկարներ, տեսանյութ)


Lexus ընկերությունը Մայամիում անցկացված հատուկ միջոցառման ժամանակ ներկայացրել է իր առաջին զբոսանավը, որը համալրվել է LC 500 սպորտային մեքենայի 477 ձիաուժ հզորություն զարգացնող երկու V8 շարժիչով:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, 12.7 մետր երկարությամբ Sport Yacht զբոսանավը դեռևս կոնցեպտ է: Ընկերությունը դեռևս մտադրություն չունի այն սերիական թողարկման ներկայացրել:

Ընկերությունից հայտնել են, որ նորագույն նավի կոնցեպտը մշակել է անձամբ Toyota-ի նախագահ Ակիո Տոյոդան: Նավը կառուցված է ածխածնային հիմքի հիման վրա, ինչը թույլ է տվել 1000 կգ-ով նվազեցնել նավի քաշը:

Նավի լայնությունը կազմում է 3.86 մետր: Այն նախատեսված է 8 մարդու համար: Նավը կարող է 80 կմ/ժամ առավելագույն արագություն զարգացնել:



шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում