» » » 2017թ. 7 ամենաթանկ մեքենաները՝ ըստ Business Insider-ի (լուսանկարներ)

2017թ. 7 ամենաթանկ մեքենաները՝ ըստ Business Insider-ի (լուսանկարներ)


Թեև 2017թ. դեռ նոր է սկսվել, այնուհանդերձ՝ մի շարք հեղինակավոր մեքենաշինական ընկերություններ արդեն հասցրել են ներկայացնել իրենց տպավորիչ նորույթները: Դրանց մի մասն ուշագրավ է ոչ միայն արտաքին տեսքի ու տեխնիկական բնութագրի, այլև աստղաբաշխական գնի շնորհիվ:

Business Insider-ն ի մի է բերել ընթացիկ տարում ներկայացված 7 ամենաթանկարժեք մեքենաները, որոնք իսկական տոն են մեքենասերների աչքի համար:

1. Lamborghini-ի Huracán Performante-ն, որի 640 ձիաուժ հզորությամբ շարժիչը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.9 վայրկյանում, արժե 275.000 դոլար:

2. Mercedes-ը կառուցել է աշխարհում ամենաթանկ ունիվերսալ մոդելը՝ G650 Landaulet-ը, որն արժե 666.400 դոլար: Այն արտադրվել է 99 օրինակով:

3. Rolls-Royce-ը ներկայացրել է Diamond Stardust-ը՝ պատված ադամանդների փոշուց ստացված ներկով: Մեքենայի գինը սկսում է 300.000 դոլարից:


4. Ferrari-ի 812 Superfast-ն ունի 780 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչ, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.9 վայրկյանում: Մեքենայի գինը սկսվում է 320.000 դոլարից:

5. Նոր McLaren 720S-ը համալրված է 4 լ աշխատանքային ծավալով, 710 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.8 վայրկյանում: Դրա գինը մոտ 290.000 դոլար է:

6. Porsche Panamera Sport Turismo-ն, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.4 վայրկյանում, արժե 100.000 դոլար:

7. Lamborghini Aventador S-ն արժե 421.350 դոլար: Այն համալրված է 6.5 լ աշխատանքային ծավալով, 750 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով:
шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում