Ferrari-ի ղեկավարն ասել է՝ ինչու են մարդիկ ավելի շատ Lamborghini մեքենաներ գնում


Իտալական հեղինակավոր Ferrari մեքենաշինական ընկերության ղեկավար Սերջիո Մարկիոնեն Car ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ իրենց արտադրած փոխադրամիջոցներն առավել բացառիկ են, քան մրցակից Lamborghini-ի ստեղծած մոդելները:

Մարկիոնեն նշել է, որ մարդիկ ավելի հաճախ Lamborghini են գնում, քանի որ չեն կարողանում Ferrari ձեռք բերել:

«Շատ եմ հարգում Lamborghini-ի ղեկավար Ստեֆանո Դոմենիկալիին, բայց պետք է ասեմ, որ շատերը Lamborghini են գնում, քանի որ նրանց ձեռքը չի հասնում Ferrari-ն»,- ասել է ընկերության նախագահը:

Հայտնի է, որ Ferrari-ի ղեկավարությունը մի շարք սահմանափակումներ է դնում ընկերության հազվագյուտ ու ամենաթանկարժեք մոդելների գնման հարցում:
шаблоны для dle 11.2