Мercedes-Benz-ը գաղտնազերծել է ապագա մոդելների դիզայնը (լուսանկարներ)


Գերմանական հեղինակավոր Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը Շանհայի միջազգային ավտոշոուի ժամանակ ներկայացրել է Concept A Sedan նախատիպը, որը թույլ է տալիս պատկերացում կազմել բրենդի ապագա կոմպակտ մոդելների, ինչպես նաև նոր սերնդի 4 դռնանի A-Class սեդանի դիզայնի վերաբերյալ:

Ինչպես նշում է motor.ru-ն, քանի որ մոդելն առայժմ ներկայացված է միայն որպես ցուցադրության համար նախատեսված մեքենա, դրա տեխնիկական բնութագրի մասին տեղեկություն չկա:

Աղբյուրը հավելում է, որ նոր սերնդի սերիական A-Class-ը կներկայացվի 2018թ.:




шаблоны для dle 11.2