Բոսնիացի թոշակառուն փայտե Volkswagen «բզեզ» է պատրաստել կաղնու ավելի քան 50 հազար կտորից


Թոշակառուները տարբեր միջոցներ են գտնում իրենց առօրյան լցնելու և հետաքրքիր դարձնելու համար:

Այսպես, 71-ամյա բոսնիացի Մոմիր Բոյիկը պատրաստել է ամբողջությամբ փայտե Volkswagen մակնիշի ավտոմեքենայի «բզեզ» մոդելը՝ օգտագործելով կաղնու ավելի քան 50 հազար կտոր:

Big Picture-ը գրում է, որ այս գլուխգործոցը ստեղծելու համար տղամարդուն պահանջվել է ավելի քան 2 տարի:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտոմեքենայի թափքը պատված է կաղնու հազարավոր կտորներով, որոնցից յուրաքանչյուրի համար պահանջվել է առնվազն 23 առանձին գործընթաց:

Նշվում է, որ ավտոմեքենայի ղեկը, անգամ ռադիոն պատրաստված են փայտից:шаблоны для dle 11.2