» » » 10 երկիր, որտեղ շատ հարմար գրպանին կարելի է էկզոտիկ հանգիստ անցկացնել

10 երկիր, որտեղ շատ հարմար գրպանին կարելի է էկզոտիկ հանգիստ անցկացնել


Մոտենում են ամառային արձակուրդները, իսկ դա նշանակում է, որ հանգստավայր ընտրելու ճիշտ ժամանակն է` հատկապես, որ նախապես ամրագրված տոմսերն ու հյուրանոցներն անհամեմատ ավելի մատչելի են։ Եթե հոգնել եք ավանդական հանգստավայրերից, այս տարի կարող եք որևէ էկզոտիկ երկիր մեկնել։ Իհարկե, շատերը կարծում են, որ նման երկրներում հանգստանալը բավականին թանկ հաճույք է, սակայն իրականում կան այնպիսի երկրներ, որոնք առանձնանում են ոչ միայն իրենց բնությամբ ու յուրահատուկ կոլորիտով, այլև մատչելի գներով։

Adme-ն ներկայացնում է երկրներներ, որտեղ կարելի է անցկացնել ամառային արձակուրդները` համեմամատաբար մատչելի գներով։

Ինդոնեզիան հարուստ բնություն ու ճարտարապետություն ունեցող երկիր է։ Այստեղ ապրելը բավականին հասանելի է։ Սնվելու համար օրական $1 պետք կգա, իսկ մեկ ամսով բնակարան վարձակալելու համար՝ $150։ Այստեղ մեծ է գործազրկության մակարդակը, այդ պատճառով էլ մարդիկ փորձում են զարգացնել տուրիստական բիզնեսն ու բավականին հասանելի գներ են ապահովում։


Եգիպտոսը շատերին է ծանոթ, այն համարվում է ամենամատչելի հանգստավայրերից մեկը։ Այստեղ սնվելու համար բավական է օրական $3-ը, իսկ հյուրանոցային համարում ապրելու համար $25-30։ Եթե ցանկանում եք մարդկանց ավելի մոտ գտնվել, կարող եք $15-ով գեղեցիկ սենյակ վարձակալել։


Վիետնամում մեկ ամսով բնակարան վարձակալելու համար անհրաժեշտ է $150-200, սակայն այստեղ բնակարանները փոքր են։ Այստեղ 11 հազար հեկտար տարածություն զբաղեցնող տրոպիկական անտառ կա, որը գրավում է բոլոր զբոսաշրջիկներին։


Շատերը կարծում են, որ Թայլանդում հանգստանալու համար շատ մեծ գումարներ են հարկավոր, սակայն իրականում այստեղ մեկ ամսով բնակարան վարձակալելու համար պետք է $160-320, իսկ սնվելու համար օրական $1-3։ Թայլանդի գյուղակներում կարելի է օրավարձով տնակներ վարձակալել, որոնք $4 արժեն ու հենց անտառի սրտում են գտնվում։


Հնդկաստանը հարուստ մշակույթ ունեցող երկիր է, որտեղ մեկ ամսով բնակարան վարձակալելն արժե $100-110, իսկ սնվելու համար օրական $1-2 է անհրաժեշտ։ Այստեղ կարելի է հիանալ տեղացիների սովորույթներով, ծանոթանալ մշակույթին, հավատքին ու արտասովոր բնությանը։


Նեպալն Ասիայի հոգևոր կենտրոնն է համարվում։ Այստեղ կարող են հանգստանալ այն մարդիկ, որոնք հոգնել են ժամանակակից աշխարհից ու ցանկանում են որոշ ժամանակով առանձնանալ իրենց մտքերի հետ։ Սա հիանալի վայր է ներդաշնակություն գտնելու և մեդիտացիա անելու համար։ Օրական $1-ով կարելի է սնունդ գնել, իսկ օրավարձով բնակարաններն արժեն $1-2 (Կատմանդու)։ Հասարակական տրանսպորտն արժե $0,2։


Չինաստանը հիանալի տեսարաններ ու յուրօրինակ մշակույթ ունեցող երկիր է։ Չնայած Չինաստանը հսկայական երկիր է, այստեղ բավականին հեշտ է մի վայրից մյուսը հասնելը։ Այստեղ տաքսիները $1 արժեն, իսկ օրվա ընթացքում սնվելու համար բավական է $2-ը։


Հունաստանում կարելի է հիանալ տեղի ճարտարապետությամբ ու մարդկանց հյուրընկալությամբ։ Այստեղ ռեստրանում սնվելու համար անհրաժեշտ է $16-21, իսկ գեղեցիկ սպիտակ տնակներում ապրելու համար մոտավորապես $100-200։


Ալբանիայի հարավային հատվածը հիանալի վայր է մատչելի հանգստանալու համար։ Տեղի բնությունն ու ծովամթերքը ձեզ անտարբեր չեն թողնի։ Այստեղ մեկ ամսով բնակարան վարձելու համար $100-120 է պետք, իսկ սնվելու համար մեկ դոլարից քիչ։ Ռեստորանում երեկոն անցկացնելու համար բավական է $6-ը։


Լեհաստանում ևս կարելի է հանգստանալ ու շատ գումար չծախսել։ Այս հեքիաթային երկրում երկու հոգու համար նախատեսված հյուրանոցային համարը $20 արժե, իսկ սնվելու համար բավական է $8-ը։

шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код

Ամենաընթերցվածը

Թեգեր

anhavanakn patmutyun apple Astxagushak astxagushak amsi 10 i hamar bundseliga texapoxvec Ntepy Facebook full haus 25 futbol Google hyundai iPhone iPhone 8 iPhone7 Lego ընկերությունը ճանաչվել է ամենաազդեցիկ ապրանքանիշն աշխարհում McLaren Mxitaryani avtomeqenan prahayum texi unecox cucahandese Ronaldo Samsung sevamort axchike tarva lavaguynn avtomeqenan viber Volkswagen ԱՄՆ-ում թոշակառուն 150 հազար դոլար է գողացել վետերաններից և ծախսել պոռնո դիտելու վրա. Fox Աստղագուշակ` հունվարի 15-ի համար Աստղագուշակ՝ հունվարի 24-ի համար Արամմա Գեղեցկուհին և հրեշը Դարչինը օգնում է բարելավել մարսողությունը Ժամանակակից տեխնոլոգիաների դարում ոչ բոլորն են հիշում անցած հարյուրամյակում մնացած տեխնիկան. այժմ ամ Կոնտե. Կոստան մնում է Չելսիում Հենրիխ Մխիթարյան Հրապարակվել է ռեյնջերների մասին լիամետրաժ ֆիլմի թրեյլերը (տեսանյութ) Մխիթարյան Մոուրինյու ՆԱՍԱ Որոշ մանրամասներ սեքսից Ռոնալդինյո Ցուցադրվել է Երկրի և Լուսնի պատկերը Մարսի ուղեծրից ջրածնային վառելիքով աշխատող ինքնաթիռ
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում