» » » Մարդիկ միշտ էլ վատն են, մինչև անհրաժեշտությունը նրանց չստիպի բարիանալ. Նիկոլո Մաքիավելի (ցիտատներ)

Մարդիկ միշտ էլ վատն են, մինչև անհրաժեշտությունը նրանց չստիպի բարիանալ. Նիկոլո Մաքիավելի (ցիտատներ)

Նիկոլո դի Բեռնարդո դե Մաքիավելին ծնվել է 1469 թվականի մայիսի 3-ին: Եղել է իտալացի գրող, պատմաբան, փիլիսոփա, քաղաքական գործիչ:

Մարդիկ միշտ էլ վատն են, մինչև անհրաժեշտությունը նրանց չստիպի բարիանալ. Նիկոլո Մաքիավելի (ցիտատներ)


Մաքիավելին ուժեղ պետական իշխանության կողմնակից էր, որի ամրացման համար ընդունելի էր համարում ցանկացած միջոցի կիրառումը, ինչն արտահայտել և հիմնավորել է իր նշանավոր «Տիրակալը» երկում։ Գրել է նաև «Մտորումներ Տիտոս Լիվիոսի առաջին դետադայի վերաբերյալ», «Ֆլորենցիայի պատմությունը», կենսագրություններ, կատակերգություններ և այլն։ Նիկոլո Մաքիավելին մահացել է 1527 թվականի հունիսի 21-ին:

1. Ով լավ ընկեր է, լավ ընկերներ է ունենում:

2. Մարդիկ թշնամի են ցանկացած դժվարին նախաձեռնության:

3. Քննադատության հիմարությունն այնքան նկատելի չէ, որքան հիմար գովասանքը:

4. Ավելի լավ է պարտվել քոնով, քան հաղթել ուրիշինով, քանզի իսկական չէ այն հաղթանակը, որ տանում ես ուրիշի զենքով:

5. Զենքին պետք է դիմել միայն վերջին հերթին, երբ մնացած միջոցները բավարար չլինեն:

6. Մարդիկ միշտ էլ վատն են, մինչև անհրաժեշտությունը նրանց չստիպի բարիանալ:

7. Ուղեղները երեք տեսակի են լինում. առաջինն ինքն է ամեն ինչի հասնում, երկրորդը հասկանում է այն, ինչին հասել է առաջինը, երրորդը ոչնչի չի հասնում և ուրիշի հասածը չի հասկանում:

8. Անհրաժեշտ է ի սկզբանե հաշտվել նրա հետ, որ ցանկացած որոշում կասկածելի է, քանզի բնական է, որ մի փորձանքից խուսափելով՝ ընկնում ես մյուսի մեջ:

9. Մոլորվում է նա, ով կարծում է, որ նոր բարեգործություններն աշխարհի մեծերին կարող են ստիպել մոռանալ հին գժտությունները:

10. Վատնելով ուրիշինը՝ ավելացնում ես քո փառքը, սակայն վատնելով քոնը՝ վնասում ես միայն քեզ:

11. Պատերազմից անհնար է խուսափել, այն կարելի է միայն հետաձգել՝ հօգուտ քո հակառակորդի:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում