» » » Իսպանիայում բացվել է առաջին 3D-ռեստորանը

Իսպանիայում բացվել է առաջին 3D-ռեստորանը

Իսպանիայում բացվել է առաջին 3D-ռեստորանը


Իսպանական Լեիդա քաղաքում երեք օրով բացվել է առաջին ռեստորանը, որտեղ բացառապես ամեն ինչ` սկսած տարատեսակ ուտեստներից մինչը սեղանները, աթոռներն ու ինտերիերի յուրաքանչյուր տարր ստեղծվել է 3D տեխնոլոգիայով:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, Food Ink անվանումով նմանօրինակ փորձարարական հաստատությունը դռներն առաջին անգամ բացել է անցյալ տարի ամռանը Լոնդոնում: Այժմ ռեստորանի սեփականատերերը ցանկանում են Իսպանիայում ներկայացնել բոլորին հայտնի ուտեստների պատրաստման նոր եղանակը: Ուտեստներն արհեստական ծագում և երկրաչափական ձևեր կունենան:

Հաշվի առնելով նմանօրինակ սարքավորումների արժեքը` 3D ուտեստներն այնքան էլ մատչելի չեն լինի և հարմար բոլորին: Ընթրիքն, օրինակ, մեկ այցելուի համար կարժենա 180 եվրո, որը լոնդոնյան հաստատությունից, սակայն, 100 եվրոյով ավելի էժան է:

Լեիդայից հետո 3D-ռեստորանը «ցուցադրական ելույթներ» կունենա Դուբայում, Հռոմոմ, Փարիզում, Ամստերդամում, Բուենոս Այրեսում, իսկ 2017-ին նախատեսվում է մշտական հաստատություն հիմնել Լոնդոնում և Նյու Յորքում:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում