Ֆրանսուա դը Լարոշֆուկո. իմաստուն մտքեր


Ֆրանսուա դը Լարոշֆուկո (1613-1688) – գրող, փիլիսոփա, հայտնի փիլիսոփայական աֆորիզմների և ասացվածքների հեղինակ, մեմուարագիր, ֆրանսիացի քաղաքական գործիչ։

Ներկայացնում ենք նրա մտքերից մի քանիսը։
  • Զարմանքը ողողում է մեր գիտելիքների սահմանը և հաճախ ապացուցում է ոչ այնքան իրերի կատարելությունը, որքան մեր մտքի անկատարությունը։
  • Այն բանի պատճառը, թե սիրահարվածներն ինչու երբեք չեն ձանձրանում միմյանց հետ լինելուց, նրանում է, որ նրանք մշտապես խոսում են իրենք իրենց մասին։
  • Վայելչագեղությունը մարմնի համար նույնն է, ինչ առողջ դատողությունը խելքի համար։
  • Մեզանից յուրաքանչյուրը բավականաչափ ուժ ունի ուրիշի դժբախտությունը կրելու համար։
  • Հույսը, որքան էլ խաբուսիկ լինի, այնուամենայնիվ, ծառայում է նաև այն բանին, որպեսզի ընդունված ճանապարհով մեր կյանքը հասցնի մինչև վերջ։
  • Ֆիզիկական աշխատանքը օգնում է մոռանալ բարոյական տառապանքները։
  • Հեռատես մարդը պետք է որոշի իր ցանկություններից յուրաքանչյուրի տեղը և հետո հերթականությամբ իրականացնի դրանք։ Մեր ագահությունը հաճախ խախտում է այդ հերթականությունը և մեզ ստիպում է միաժամանակ հետամուտ լինել այնպիսի բազմաթիվ նպատակների, որ, ընկնելով դատարկ բաների հետևից, մենք աչքաթող ենք անում էականը։
  • Մարդիկ չարախոսում են ոչ այնքան վնասելու ցանկությունից, որքան փառասիրությունից։
  • Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից։
  • Մարդիկ ինչքան հաճախ են օգտագործում իրենց խելքը հիմարություններ անելու համար։
  • Ավելի լավ է ծիծաղել երջանիկ չլինելով, քան մահանալ՝ առանց ծիծաղելու։
  • Ծաղրանքը հաճախ մտքի աղքատության նշան է. նա օգնության է գալիս, երբ չեն բավականացնում լավ ապացույցները։
  • Մենք ավելի շատ ուժ ունենք, քան կամք, և մենք հաճախ հենց միայն սեփական աչքում մեզ արդարացնելու համար շատ բան համարում ենք մեզ համար անհնարին։
  • Մենք ոչ մի բան այնպես առատաձեռնությամբ չենք բաժանում, ինչպես խորհուրդները։
  • Հենց որ հիմարը մեզ գովաբանի, նա արդեն այնքան էլ հիմար չի թվում մեզ։
  • Իսկական ազնիվ մարդիկ երբեք ոչ մի բանով չեն պարծենում։
  • Մենք սրտանց գովում ենք սովորաբար միայն նրանց, ովքեր հիանում են մեզնով։
  • Կարողանալ ծերունի լինել արվեստ է, որին քչերն են տիրապետում։
шаблоны для dle 11.2