3 լավագույն թարմացնող հյութերը


Ամառվա տապից ազատվելու ամենահեշտ և համեղ տարբերակն է թարմացնող հյութ ըմպելը: Բացի համեղ լինելուց՝ հյութերը, և առհասարկ ցանկացած հեղուկ, անհրաժեշտ են շոգ եղանակին օրգանիզմի ջրազրկումը կանխելու համար: Ահա 4 լավագույն թարմացնող հյութերի բաղադրատոմս, որոնք պատրաստվում են շատ հեշտ և արագ:

Վիտամինային կոկտեյլ մեղրով և կիտրոնով


  • կիտրոն — 1 հատ
  • լայմ — 1 հատ
  • հատապտուղի օշարակ — 3 ճաշի գդալ
  • մեղր — 1 ճաշի գդալ
  • ծովի աղ — մեկ պտղունց.
  • հանքային ջուր — 250 մլ.
  • սառույց — 100գ.

Պատրաստման եղանակը

Քամել լայմն ու կիտրոնը, ավելացնել օշարակը և ծովի աղը: Բաժակի հատակին դնել լայմի և կիտրոնի շերտեր, ավելացնել սառույց, նորից վրան ավելացնել մի քանի կտոր լայմ, կիտրոն և սառույց: Վերջում լցնել կոկտեյլը:
Հատապտուղներով և գարեջրով կոկտեյլ

  • հատապտուղ — 6 ճաշի գդալ
  • անանուխ — 30 գ.
  • շագանակագույն շաքար — 4 ճաշի գդալ.
  • հատապտուղների օշարակ — 6−8 ճաշի գդալ
  • գարեջուր — 500 մլ

Պատրաստման եղանակը

Բաժակի հատակին լցնել անանուխի տերևներ, ավելացնել ցանկացած տեսակի հատապտուղ: Ավելացնել շաքարավազը և գդալով ճզմել հատապտուղը բաժակի մեջ: Լցնել սառույցը: Շեյքերում խառնել գարեջուրը տոնիկի հետ և լցնել բաժակը:
Ձմերուկի լիմոնադ կոկոսի հյութով

  • ձմերուկ— 1 կգ
  • կոկոս — 1 հատ.
  • կիտրոն — 1 հատ
  • մորի — 300 գ.
  • մեղր — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ձմերուկը կտրատել խորանարդիկներով: Բլենդերում հարել ձմերուկը, քամած կիտրանի հյութը, կոկոսի հյութը, մորին և սառույցը: Խառնել երկու րոպե: Հյութը քամել , ավելացնել մեղր (ըստ ճաշակի): Լցնել բաժակները կիսով չափ, ավելացնել տոնիկ և մատուցել:
шаблоны для dle 11.2