» » Ռաուլ. Բարսելոնան դժվար թե կարողանա 4 կամ 5 գնդակ խփել ՊՍԺ-ի դարպասը

Ռաուլ. Բարսելոնան դժվար թե կարողանա 4 կամ 5 գնդակ խփել ՊՍԺ-ի դարպասը


Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Բարսելոնա»-ՊՍԺ հանդիպման մասին իր կարծիքով:

Առաջին խաղում կատալոնական ակումբը ջախջախվել էր 4:0 հաշվով:

«Չեմ կարծում, թե «Բարսելոնան» կկարողանա հաղթահարել ՊՍԺ-ի արգելքը: Տանտերերը պետք է կատարյալ խաղ ցուցադրեն, իսկ ՊՍԺ-ն պետք է ցույց տա իր ամենավատ խաղը: Դրա հավանականությունը չափազանց քիչ է:

Եթե կա մի ակումբ, որը կկարողանար դուրս գալ տվյալ իրավիճակից, ապա դա «Ռեալն» է: Եթե ՊՍԺ-ն իր խաղը ցուցադրի, ապա դժվար թե «Բարսելոնան» կարողանա 4 կամ 5 գնդակ ուղարկել փարիզյան ակումբի դարպասը:

Ամեն դեպքում, «Բարսելոնան» մի փոքր հնարավորություն ունի: ՊՍԺ-ն ի զորու է հասնել մինչև եզրափակիչ: Ունայ Էմերին գերմարզիչ է: Ես հավատում եմ նրան»,- իսպանացու խոսքն է մեջբերում Le Figaro-ն:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում