» » Տիգրան Բարսեղյան. Հպարտ եմ խփածս գոլիս համար (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյան. Հպարտ եմ խփածս գոլիս համար (տեսանյութ)


Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է «Պելիստերի» հետ խաղում իր հեղինակած ֆանտաստիկ գոլի մասին.

«Հպարտ եմ խփածս գոլի համար, և իմ թիմի համար, որ կարողացանք հաղթել այս խաղում: Ֆուտբոլը թիմային խաղ է և բոլորս արժանի ենք հաղթանակի:

Ուրախ եմ, որ այդքան գեղեցիկ գոլ հեղինակեցի: Նկատեցի, որ դարպասապհը դուրս է եկել տեղից և որոշեցի հարվածել. ստացվեց:

Մեր նպատակը յուրաքանչյուր խաղում երեք միավոր վաստակելն է: Այդպես եղավ երեկ, այդպես հուսանք՝ կլինի հաջորդ խաղերում: Չնայած՝ մրցաշարային աղյուսակում շատ ենք գերազանցում մրցակիցներին, չենք բավարարվի եղածով, կշարունակենք պայքարել՝ ամեն խաղում հաղթելու համար:

Հիմա պետք է մտածենք հաջորդ խաղի մասին՝ «Սիլեկսի» հետ: Հերթական լավ խաղն ու հաղթանակն ենք ակնկալում»,- ասել է Բարսեղյանը:
шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում