Պեդրո. ԱՊԼ-ում չեմպիոնության համար պայքարը դեռևս ավարտված չէ


«Չելսիի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը կիսվել է ԱՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Սթոք Սիթիի» հետ կայանալիք արտագնա խաղից ունեցած սպասելիքներով (մարտի 18):

Իսպանացի ֆուտբոլիստը նշել է, որ ԱՊԼ-ի չեմպիոնական մրցավազքը դեռևս ավարտված չէ.

«Սա թիմ է, որը վստահ է իր ուժերին: «Սթոքը» ուժեղ ակումբ է՝ լավ ֆուտբոլիստներով, նրանց հետ միշտ բարդ է խաղալը, հատկապես հյուրընկալվելիս:

ԱՊԼ-ում հաղթանակն ինձ համար երազանք է: Հուսով եմ՝ կնվաճեմ Անգլիայի չեմպիոնությունը, բայց առջևում դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Տիտղոսի համար պայքարը դեռևս ավարտված չէ»,- Պեդրոյի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:шаблоны для dle 11.2