Շապեկոենսե ֆուտբոլային թիմն ավիավթարից հետո առաջին տիտղոսն է նվաճել


Սանտա-Կատարինա նահանգի առաջնության խաղում բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմը հաղթել է իր մոտական հետապնդող «Ժոյինվիլ» ակումբին (2:0) և ժամանակից շուտ ապահովել է չեմպիոնական տիտղոսը:

«Շապեկոենսեն» 6-րդ անգամ է հաղթում նահանգի առաջնությունում (1977, 1996, 2007, 2011, 2016):

Բրազիլական ակումբն, այս կերպ, իր առաջին տիտղոսը նվաճեց 2016 թվականի նոյեմբերին Կոլումբիայում տեղի ունեցած սարսափելի ավիավթարից հետո, որին զոհ էր գնացել թիմի մեծ մասը:
шаблоны для dle 11.2