» » » Հայտնի են տանկային բիաթլոնի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները

Հայտնի են տանկային բիաթլոնի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները

Հուլիսի 30-ից օգոստոսի 7-ը մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի առաջին փուլի արդյունքներով կիսաեզրափակիչ են անցել 12 երկրների հավաքականներ, այդ թվում՝ ՀՀ Զու տանկիստները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Հայտնի են տանկային բիաթլոնի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները


«Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչները կանցկացվեն օգոստոսի 9–11-ին, իսկ եզրափակիչը՝ օգոստոսի 13-ին: Կիսաեզրափակչի երեք օրերում կմրցեն 4-ական հավաքականներ: Հայաստանի հավաքականը մրցման է դուրս գալու օգոստոսի 9-ին:

Կիսաեզրափակչի մրցելույթները աղյուսակով ունեն հետևյալ տեսքը՝

Մրցուղիներ 09.08.2016 10.08.2016 11.08.2016
1-ին Անգոլա Ղազախստան Ադրբեջան
2-րդ Հայաստան Բելառուս Սերբիա
3-րդ Ղրղզստան Իրան Ռուսաստան
4-րդ Չինաստան Մոնղոլիա Հնդկաստան
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին «Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի շրջանակում «Անհատական մրցավազքի» երրորդ փուլում Հայաստանի 3-րդ անձնակազմը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը և բոլոր մրցափուլերի արդյունքներով Հայաստանի հավաքականն անցել էր մրցույթի կիսաեզրափակիչ:

Մրցման ժամանակ հայկական զինված ուժերի լավագույն տանկիստները մրցելու են կապույտ տանկերով, ինչը որոշվել է մրցույթի վիճակահանության արդյունքով: Լավագույն արդյունքները գրանցած 4 երկրների պայքարը կշարունակվի օգոստոսի 13-ին՝ եզրափակչում, որտեղ էլ կպարզվի հաղթող երկիրը:шаблоны для dle 11.2
Նյութի Աղբյուր: http://galatv.am/hy/news/160261/

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում